11:29   29-09-2022
Image Description
Արարատի մարզում տեղի է ունեցել 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի նիստը
Թողնել մեկնաբանություն

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արարատի մարզում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի նիստը։

Հանձնաժողովի նիստին մասնակցել են համայնքների ղեկավարները, ՀՀ վիճակագրական կոմիտեի Արարատի մարզային վարչության և մարզպետարանի աշխատակիցները։

Կառավարության որոշման համաձայն՝ ամբողջ հանրապետությունում հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ․-ի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ։

Նիստի ընթացքում քննարկվել է մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը։

Նշվել է, որ 2022թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են բնակչության պետական ռեգիստրից ստացվող հիմնական ցուցանիշների և 25 տոկոս ընտրանքային հարցմամբ մարդահամարի ծրագրով սահմանվող տվյալների հավաքագրմամբ:

Օրակարգային մյուս հարցերով քննարկվել են մարզային հանձնաժողովների և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակությանը վերաբերվող հարցեր։

Մարզպետ Թևոնյանը կարևորել է մարզպետարանի և համայնքների գործուն աջակցությունը գործընթացի պատշաճ իրականացման համար և հույս հայտնել, որ մարդահամարը մարզում կիրականացվի ամենայն պատասխանատվությամբ։

Loading...