Ենթադրենք իմ հայրն իր աշխատած գումարով ավտոմեքենա է գնել ու նվիրել ինձ, հիմա ես կարող եմ այդ ավտոմեքենան վարձով տալ և ունենալ, ասենք, ամսական 500 հազար դրամ շահույթ: Ամենայն հավանականությամբ, ես չեմ հարկվի կամ կհարկվեմ առավելագույնը 10 տոկոսով:
Մյուս տարբերակով՝ ես այդ 500 հազարը կարող եմ ունենալ իմ աշխատանքով և հարկվել 26 տոկոսով: Ստացվում է, որ մենք չենք խրախուսում աշխատանքը: Մեր հարկային համակարգը ստեղծված է կապիտալն ավելի գերակա վիճակում դնելու համար: Մեր պետությունն աշխատում է կապիտալը պաշտպանելու համար, բայց այդ նույն կապիտալը հարկ չի տալիս տնտեսությանը և «սնվում է» աշխատող մարդու հարկերից: Մենք պետք է քանդենք այդ համակարգը, պետք է հարկենք կապիտալը, կապիտալի աճն ու հատկապես չաշխատող կապիտալը: