15:02   29-09-2022
Image Description
Վերջին տարիներին ՀՀ-ի պետական պարտքը շատ արդյունավետ է կառավարվել. Մհեր Գրիգորյան
Թողնել մեկնաբանություն

Պետական պարտքի դեպքում կարևոր է, թե ինչ որակ է ունեցել դրա կառավարումը: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Պետք է արձանագրենք, որ վերջին տարիներին ՀՀ-ի պետական պարտքը շատ արդյունավետ է կառավարվել: Ընդհանրապես, եթե համադրենք այլ երկրների հետ, մեր ցուցիչները բավականին լավն են, և այդ իմաստով ֆիսկալ տարածության մասով մենք ունենք շատ դրական արդյունք, և նախագծում («Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի - խմբ.) նույնպես այն չափերը, որոնք հաջողվել է մոդելավորել, կարծում եմ՝ շատ ադեկվատ են և վկայում են վերջին տարիներին պարտքի արդյունավետ կառավարման մասին»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Loading...