15:03   29-09-2022
Image Description
Կառավարությունը հաստատեց 2023 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
 
Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Այն մշակելիս, ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի, հաշվի է առնվել միջազգային ու տարածաշրջանային մարտահրավերները, վերջին ամիսների համաշխարհային տնտեսության անկայունությունը:

Չնայած տիրող իրավիճակին՝ Տիգրան Խաչատրյանը շեշտել է՝ ավելանալու են բոլոր ոլորտների հատկացումները, զգալիորեն կավելացվեն հատկապես անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը: Դրանք կկազմեն 557 միլիարդ դրամ, ինչը մոտ 200 միլիարդով ավելի է, քան 2022-ի պետբյուջեով է:

Երկրի գլխավոր ֆինանսիստը շեշտել է, որ 2023-ի համար նախատեսում են ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ, ինչպես նպատակադրված է Կառավարության 5-ամյա գործունեության ծրագրով:

Loading...