Վարդան Պետրոսյանը սեփական տան դիզայնը լրացնելու համար այդպես էլ չկարողացավ շուկայում առկա տեսականուց ընտրել իր նախընտրած ժամացույցը: Որոշեց հարցը ինքնուրույն լուծել։ Դիզայնավորեց և մշակեց ժամացույցի առաջին օրինակը: Այդպես ստեղծվեց «Chronos»-ը։ Հետագայում վաճառքները սկսեցին աճել ու այսօր դրանք հասնում են մինչև աշխարհի մյուս ծայրեր: Կյանքի վայրկյանները հաշվող այս բիզնեսը ապրում է շնորհիվ արվեստի և կյանքի հանդեպ հետաքրության: