16:33   29-09-2022
Image Description
Ի՞նչ է ներառվել ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում
Թողնել մեկնաբանություն

Եվրոպական Միությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը։ EU Observer-ի հաղորդմամբ՝ նոր փաթեթն առաջարկում է ռուսական նավթի գնի առավելագույն շեմ սահմանել։

Առաջարկվում է նաև սահմանափակումներ մտցնել ռուսաստանցի ևս 29 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Ցանկում ներառվել են ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, երաժշտական աստղեր Յուլյա Չիչերինան, Օլեգ Գազմանովը և Նիկոլայ Ռաստորգուևը։ Ցանկում ընդգրկված են նաև ոչ այնքան հայտնի պաշտոնյաներ, որոնք ներգրավված են եղել Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքներում անցկացված հանրաքվեներում։

Բացի վերոնշյալից, պատժամիջոցների նոր փաթեթով առաջարկվում է ամբողջովին արգելել ռուսական պողպատի և փայտանյութի, ինչպես նաև խավիարի, օղու և ծխախոտի ներմուծումը։ Պատժամիջոցները կանդրադառնան նաև ալմաստ արդյունահանող ռուսական «Alrosa» ընկերության վրա։

Եվրամիության դեսպանները վերջնական որոշումը կքննարկեն ուրբաթ օրը։

Loading...