19:42   29-09-2022
Image Description
Կսահմանվեն առանձնացված հատվածներ համայնքային վճարովի ավտոակայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց համար
Թողնել մեկնաբանություն

Հավանության է արժանացել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունման արդյունքում կհեշտացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ արձագանքման հնարավորությունը, ինչի արդյունքում հնարավորինս դյուրին տարբերակով կսահմանվեն առանձնացված հատվածներ համայնքային վճարովի ավտոակայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի սահմանումն ըստ գոտիականության՝ ընդհանուր ավտոկայանատեղիների և ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ:a

Loading...