10:51   30-09-2022
Image Description
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհրաժեշտ է համարում շարունակել շփումները Ռուսաստանի հետ
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է շարունակել շփումները Ռուսաստանի հետ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խորապես հավատում է հաղորդակցության ուղիների պահպանման անհրաժեշտությանը: Դա նույնիսկ ավելի կարևոր է նման ժամանակներում», – ասել է Դյուժարիկը։

« Գլխավոր քարտուղարն իր հաստատակամ դիրքորոշումն է արտահայտել միջազգային իրավունքի պաշտպանության հարցում: Սա չի նշանակում, որ նա այլևս չի խոսի ռուսական կողմի հետ, ընդհակառակը, շփումները պետք է շարունակվեն».

Loading...