10:56   30-09-2022
Image Description
Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի հարցով միջնորդ. Էրդողան
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում խնդրել է նրան հնարավորություն տալ բանակցություններ վարել Կիևի հետ, ըստ նրա՝ Անկարան պատրաստ է միջնորդ դառնալ։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ ավելի դրական զարգացումների համար ճանապարհ հարթելու համար անհրաժեշտ են լարվածությունը նվազեցնելու քայլեր, և որ Ռուսաստանից ակնկալվում է քայլեր ձեռնարկել այս գործընթացը հեշտացնելու համար, հատկապես Ուկրաինայի որոշ շրջաններ Ռուսաստանին միացնելու հարցում։ Նախագահ Էրդողանը, խնդրելով Ռուսաստանի նախագահ Պուտինին բանակցություններին ևս մեկ հնարավորություն տալ, ասել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ այս գործընթացում»,- ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է հանրաքվեի արդյունքների մասին:

Loading...