11:07   30-09-2022
Image Description
Ադրբեջանական բանակն ամբողջությամբ անցել է թուրքական մոդելի. գեներալ
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանական բանակն ամբողջությամբ անցել է թուրքական մոդելի. ուսուցումը, ծրագրերը, սարքավորումները, կադրային կառուցվածքը, կառավարումն արդեն անցել են նոր ձևաչափի: Այս մասին հայտնել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի ղեկավար, գեներալ-մայոր Ֆիզուլի Սալախովը:

Նա նշել է, որ Թուրքիայի հետ ռազմական ոլորտում փորձի փոխանակումը շարունակվում է նաև այսօր:

«Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ նոր ծրագրերով ուսուցում է իրականացվում։ Մեր դասախոսներն ու զինծառայողները վերապատրաստվում են նաև Թուրքիայի ռազմական ուսումնարաններում»,- հավելել է Սալախովը:

Loading...