11:09   30-09-2022
Image Description
Շվեդիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերել է Հյուսիսային հոսք գազատարներից չորրորդ արտահոսքը
Թողնել մեկնաբանություն

Շվեդիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերել է Հյուսիսային հոսք գազատարներից չորրորդ արտահոսքը՝ հայտնում են շվեդական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դրանցից երկուսն արձանագրվել են Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտում։ Ըստ ԶԼՄ-ների՝ արտակարգ պատահարը դիվերսիայի հետևանք է։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար Ռուսաստանին մեղադրելն անհեթեթություն է, քանի որ ռուսական կողմն էլ է տուժել՝ զրկվելով Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունից: Նա կոչ է արել սպասել հետաքննության արդյունքներին:

Loading...