11:13   30-09-2022
Image Description
Փորձագետը նշել է Վրաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի առավելությունը ՌԴ-ից ներգաղթյալների համար
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանից ներկայիս միգրացիոն հոսքը առավելություն է տալիս Հայաստանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ միգրացիոն պետական ​​ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը։

Նա հիշեցրեց, որ ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանը ռազմական հակամարտություն չի ունեցել Ռուսաստանի հետ։

Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի նկատմամբ մյուս էական առավելությունն այն է, որ Հայաստանում ռուսաստանցիներին  աշխատանքային թույլտվություն պետք չէ, ինչը պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ։

ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրների քաղաքացիների դեպքում նման թույլտվությունը պարտադիր է։

Եգանյանը հավելեց, որ Հայաստանը մրցակցային առավելություններ ունի նաեւ Ղազախստանի նկատմամբ, որտեղ սրվել են հակառուսական տրամադրությունները։

«Պետք է մտածենք կրթական հաստատությունների ենթակառուցվածքների բարելավման մասին, որպեսզի այցելող ռուսաստանցիները կարողանան իրենց երեխաներին տանել ռուսական մանկապարտեզներ եւ դպրոցներ, պետք է մտածել նման քաղաքացիներին տեղեկատվական աջակցություն տրամադրելու ծառայությունների ընդլայնման մասին եւ ստեղծել թեժ գիծ։

Կարեւոր է նաեւ նվազագույնի հասցնել նման քաղաքացիների նկատմամբ խարդախության դեպքերը, հետեւողական լինել նման հանցագործությունների բացահայտմանը եւ խստագույն պատիժ սահմանել»,-խորհուրդ տվեց Եգանյանը։

Loading...