ԱՄՆ-ից ժամանած բժշկական առաքելության հերթական այցի մանրամասները, ինչպես նաև առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարները քննարկվել են այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԱՄՆ-ում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի հանդիպման ժամանակ:
Պերճ Աբգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի իրականացմանը: