12:57   01-10-2022
Image Description
ՀԲ-ն հավանություն է տվել Ուկրաինային ուղղված 530 միլիոն դոլարի հավելյալ օգնությանը
Թողնել մեկնաբանություն

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Ուկրաինային ուղղված 530 միլիոն դոլարի հավելյալ օգնությանը։ Այս մասին հայտարարել է միջազգային կազմակերպության փոխնախագահ Աննա Բյերդեն։

«Այսօր Համաշխարհային բանկի ղեկավարությունը հավանություն է տվել 530 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորմանն Ուկրաինային»,-գրել է նա Twitter-ի իր էջում։

Բյերդեն հավելել է, որ հատկացված օգնությունը թույլ կտա Ուկրաինային տրամադրել «հիմնական հանրային ծառայություններ՝ ներառյալ առողջապահությունը, կրթությունը եւ կենսաթոշակները»։

Loading...