14:04   01-10-2022
Image Description
Պացիենտները հնարավորություն կունենան տեսնել իրենց հետազոտությունների արդյունքներն առցանց. Քննարկում առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ
Թողնել մեկնաբանություն

Լաբորատոր-գործիքային հետազոտությունների տվյալները միջազգային չափանիշներին համապատասխան էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու հարցերը ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակուվ կայացած հանդիպման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն արդրադարձել է գործիքակազմի կարևորությանն ու ժամանակակից մոտեցումներին համահունչ քայլելու անհրաժեշտությանը:

Թե մասնավոր և պետական բժշկական կենտրոնների ենթակայության, թե մասնավոր լաբորատորիաների կողմից կատարվող հետազոտությունները ինտեգրելով ԱՐՄԵԴ համակարգ՝ պացիենտները հնարավորություն կունենան տեսնել իրենց հետազոտությունների արդյունքներն առցանց, ինչը հասանելի կլինի տարբեր կենտրոններում բուժօգնություն ստանալիս: Միաժամանակ, ապանձնավորված թվային տվյալները բազա կլինեն հիվանդությունների ճիշտ վերլուծության և բուժման գործընթացի հստակ կազմակերպման առումով:

Գործընկերները պայմանավորվել են ևս մեկ անգամ ճշգրտել թվայնացման ենթակա 15000-ից ավելի հետազոտությունների կոդերը, լաբորատոր-գործիքային հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների հետ կրկին քննակել մանրամասները, ներդման ժամկետները:

Loading...