15:12   01-10-2022
Image Description
Արցախի պատգամավորներն Արայիկ Հարությունյանին առաջարկել են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի  խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։

Քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի  նիստ։

Loading...