15:12   01-10-2022
Image Description
Ուկրաինայում առաջարկել են հրաժարվել գազից և անցնել աղբով ջեռուցմանը
Թողնել մեկնաբանություն

«Նավթոգազ Ուկրաինա» ընկերության խորհրդի ղեկավար Յուրի Վիտրենկոն ասել է, որ արդեն հաջորդ ջեռուցման սեզոնում նախատեսվում է ամբողջությամբ հրաժարվել գազից կենտրոնացված ջեռուցման համար և անցնել կենսազանգվածով և աղբով ջեռուցմանը։

«Մինչև հաջորդ ջեռուցման սեզոնը Ուկրաինան նախատեսում է ամբողջությամբ հրաժարվել բնական գազի օգտագործումից ջեռուցման համար՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների շնորհիվ: Ժիտոմիր քաղաքի փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում հնարավոր է ջեռուցման համար բնական գազից անցնել կենսազանգվածին, թափոններին»,- Վիտրենկոյի խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ»-ը։

Նա նշել է, որ Ժիտոմիրում ընթանում է ջերմաէլեկտրակայանների կառուցումը, որոնք կաշխատեն կենսազանգվածով: Դրանց ընդհանուր հզորությունը կկազմի 50 մեգավատ։ Նրա խոսքով, «Նավթոգազի» համար տնտեսապես ավելի ձեռնտու է հիմա նման նախագծեր սկսել, քան գազ ներկրել։

«Մենք դրա համար միջոցներ ենք հայթայթում միջազգային գործընկերներից: Նման նախագծերը օգնում են ապահովել, որ ամբողջ էներգիան ապագայում կայուն լինի: Մենք նաև պետք է տեղյակ լինենք, թե որքան կարևոր է բնական գազից անցնել կենսազանգվածին, այլընտրանքային աղբյուրներին, ջերմային պոմպերին և որքան հնարավոր է շուտ»,- ասել է Վիտրենկոն։

Loading...