10:13   04-10-2022
Image Description
Պետական ռեգիստրի գործակալությունն այսուհետ էլեկտրոնային տարբերակով կծանուցի գրանցման փաստաթղթերում թերությունների առկայության մասին
Թողնել մեկնաբանություն

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրված քաղաքականությանը, որն ուղղված է պետական մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների կյանքը հեշտացնելուն, տեղեկացնում է, որ այսուհետ, իրեն վերապահված գործառույթների և իրավասությունների շրջանակներում պետական գրանցման (հաշվառման) վարույթի ընթացքում մերժման հիմքեր հայտնաբերելու դեպքում, նախքան պետական գրանցումը (հաշվառումը) օրենքով սահմանված կարգով մերժելը, դիմողի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով վերջինիս կտեղեկացնի ներկայացված փաստաթղթերում տեղ գտած ոչ բովանդակային թերությունների և անհամապատասխանությունների առկայության մասին՝ առաջարկելով դիմողին իր դիմումի հիման վրա հետ վերցնել թերի փաստաթղթերը և անհրաժեշտ ուղղումներն անելուց հետ կրկին ներկայացնել պետական գրանցման (հաշվառման)։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

Loading...