10:21   04-10-2022
Image Description
ՀՀ հինգ մարզում մեկնարկում են հանրապետական ու միջպետական ճանապարհների վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքները
Թողնել մեկնաբանություն

Հանրապետության 5 մարզում՝ Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Արմավիր, մեկնարկում են ՀՀ հանրապետական և միջպետական 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամը` Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։

Առաջիկա երկու ամիսների ընթացքում ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքներ կկատարվեն Վանաձոր, Ծովագյուղ, Դդմաշեն, Մարմաշեն, Վահրամաբերդ, Գուսանագյուղ, Արագածավան, Արտենի, Ալաշկերտ, Հայկավան, Արմավիր, Հացիկ բնակավայրերում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է անվտանգության էլեմենտների տեղադրում (ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, լուսացույց, նշագծում), բաժանիչ գոտիների կառուցում, մայթերի, երթևեկելի մասի վերականգնում և այլն:

Loading...