10:26   04-10-2022
Image Description
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել
Թողնել մեկնաբանություն

Հյուսիսային Կորեան իրականացրել Է բալիստիկ հրթիռի հերթական արձակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականների:

Ըստ նրանց՝ Հյուսիսային Կորեան չպարզված տեսակի բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը: Միեւնույն ժամանակ NHK հեռուստաալիքը հաղորդել Է, որ Ճապոնիայի կառավարությունը կարծում Է, թե իրականացրել Է առնվազն մեկ բալիստիկ հրթիռի արձակում. առկա Է այն բանի հավանականությունը, որ այն ուղարկվում Է Ճապոնիայի՝ մեծությամբ երկրորդ Հոկայդո կղզու եւ Աոմորի պրեֆեկտուրայի կողմը: Կառավարությունը կոչ Է արել բոլոր բնակիչներին՝ անհապաղ ապաստան գտնել:

Ավելի ուշ հեռուստաալիքը, վկայակոչելով կառավարությանը, հաղորդել Է, որ հյուսիսկորեական հրթիռը, հավանաբար, թռել Է Ճապոնիայի տարածքով:

Կառավարությունը հայտարարել Է, որ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը, ամենայն հավանականությամբ, արձակվել Է Խաղաղ օվկիանոսի կողմը:

Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը հաղորդել Է, որ արկն արդեն ընկել Է, նշում Է հեռուստաալիքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Loading...