10:31   04-10-2022
Image Description
Ճապոնիան կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների և Ուկրաինային օգնելու քաղաքականությունը. Կիսիդա
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայում խորհրդարանի արտահերթ 210-րդ նստաշրջանում ելույթով հանդես է եկել վարչապետ Կիսիդան։ 
 
«Արդեն կես տարի է անցել: Անեքսիայի փորձերը և մասնակի զորահավաքը մտավախություն են առաջացնում, որ իրավիճակը կարող է նոր փուլ մտնել։ Ռուսաստանի բռնությունները խարխլում են համաշխարհային իրավակարգի հիմքերը։ Մենք հաստատակամորեն կշարունակենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ուկրաինային օգնության տրամադրումը»,- ասել է նա։
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30-ին Կրեմլում ելույթի ընթացքում խոսել է Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքների մասին, որից հետո նրանց ղեկավարների հետ պայմանագրեր է ստորագրել տարածաշրջանները Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին:
 
Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումները Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով: Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: 

Loading...