13:05   04-10-2022
Image Description
Արմեն Գրիգորյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

Բրյուսել այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից: 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել կանոնավոր երկխոսություն:

Loading...