13:07   04-10-2022
Image Description
Թուրքիայի եւ Ռուսաստանի բանակցություններում գազի շուրջ խնդիր չկա
Թողնել մեկնաբանություն

Անկարան եւ Մոսկվան քննարկում են ռուսական գազի դիմաց վճարումների չհետաձգումը, բանակցություններն անցկացվում են գնի շուրջ, այս առումով ոչ մի խնդիր չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Անկարայի մի աղբյուր:

Bloomberg գործակալությունը նախօրյակին, վկայակոչելով աղբյուրների, գրել Է, որ Թուրքիան Ռուսաստանին խնդրել Է հետաձգել բնական գազի դիմաց Անկարայի վճարումների մի մասը մինչեւ 2024 թվականը՝ փորձելով մեղմացնել տնտեսական վնասը Էներգակիրների բարձր գներից: Աղբյուրները նշել են, որ առայժմ պարզ չԷ, թե կհանգեցնեն արդյոք բանակցությունները որեւԷ համաձայնության:

«Խոսքը ոչ թե հետաձգելու, այլ գնի մասին Է, չԷ որ ավելի վաղ պարտավորագրերում հաշվի Էին առնվել եվրոպական սակարանների գնանշումները, գինը բարձր Է եղել: Այժմ պայմանները փոխվել են, ինչպես հայտնի Է, ձեռք Է բերվել ռուբլով գազի մասնակի վճարման շուրջ համաձայնություն: Ոչ մի խնդիր բանակցություններում (գազի շուրջ) չկա, ամեն բան հիմնվում Է երկու ղեկավարների վստահության եւ վերաբերմունքի վրա»,-ասել Է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը:

Loading...