14:15   04-10-2022
Image Description
Քննարկում թրաֆիքինգի երևույթի դեմ պայքարի Գործողությունների ազգային ծրագրի խնդրահարույց միջոցառումների և գնահատման ցուցանիշների հստակեցման վերաբերյալ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը և նույն վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը մասնակցել են ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները առաջարկություններ են ներկայացրել՝ թրաֆիքինգի երևույթի դեմ պայքարի Գործողությունների ազգային ծրագրի խնդրահարույց միջոցառումների, ինպես նաև գնահատման ցուցանիշների հստակեցման վերաբերյալ։

Նպատակը՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելն է և այդ համատեքստում հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնականացման գործընթացը բարելավելն է։

Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել են նախարարությունների, Քննչական կոմիտեի և Ոստիկանության, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցների մասնագետները։
Քննարկումը նախաձեռնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Տվյալներ ազդեցության համար» նախաձեռնության համագործակցությամբ։

Loading...