14:17   04-10-2022
Image Description
Եվրախորհրդարանի պատգամավորը ադրբեջանական զինծառայողների կողմից հայ գերիների գնդակահարությունը որակել է դաժան ռազմական հանցագործություն
Թողնել մեկնաբանություն

Եվրախորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը, Թվիթերի իր էջում կարծիք է հայտնել, որ ադրբեջանական գազը չպետք է դառնա պատերազմական հանցագործությունների վրա աչք փակելու պատճառ։

«Ադրբեջանական զորքերի կողմից հայ գերիների մահապատիժները դաժան ռազմական հանցագործություններ են. Բաքվի ռեժիմը, պարոն Էրդողանի կողմից խրախուսված, օգտվում է Ուկրաինայի պատերազմից՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Սա անընդունելի է։ Եվ գազ լինի, թե ոչ, մենք դա չպետք է ընդունենք»,- գրել է Եվրախորհրդարանի անդամը:

Loading...