10:16   05-10-2022
Image Description
Ռաֆայել Գրոսսին այցելել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը: Երկօրյա այցով Հայաստան ժամանած հյուրերն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացված լայնածավալ աշխատանքներին, ձեռք բերված նոր սարք-սարքավորումներին, մատուցվող ծառայությունների լայն շրջանակին, նաև եղել են հոկտեմբերի 8-ին բացվող նորակառույց Պալիատիվ ծառայության կլինիկայում:

Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից՝ 2024-2025 թթ. կայանալիք համագործակցության մասին խոսել են հանդիպման ժամանակ, նշել, որ գործուն քայլեր են անում ՈՒԱԿ-ում կրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ:

Ներկայումս Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի որոշ առանցքային մասնագետների պատրաստման ակադեմիական և կլինիկական որևէ հավաստագրված կրթական ծրագիր գոյություն չունի: Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա առաջիկայում բավարարել ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի որակյալ մասնագետներով, ինչպես նաև ռեալ հիմք կստեղծի, որ ՈՒԱԿ-ը ճառագայթային բժշկության ոլորտում դառնա տարածաշրջանային ուսումնամեթոդական կենտրոն:

Համագործակցությունը շարունակվելու է` ունենալու հաջորդիվ ծրագրեր:

Loading...