11:05   05-10-2022
ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է 17 հայ ռազմագերիների հայրենադարձման գործողությանը
Թողնել մեկնաբանություն

 հոկտեմբերի 4-ին, ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայրենադարձման գործողությանը, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայկական կողմին են վերադարձրել սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ պահվող հայերին։

«Վերադարձածների թվում են այն անձինք, որոնց այցելել ենք սեպտեմբերի 23-ին»,- ասված է ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ միջնորդությամբ հայ ռազմագերիների վերադարձը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրել է՝ 17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։

Loading...