11:08   05-10-2022
Image Description
Ուկրաինան պաշտոնապես հրաժարվել է Ռուսաստանի նախագահի հետ ցանկացած բանակցությունից
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինան պաշտոնապես հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած բանակցությունից։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ սեպտեմբերի 30-ի որոշումը, որն ընդունվել է՝ Ռուսաստանի կազմում Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ընդգրկմանն ի պատասխան։

Կիևի որոշմանն արձագանքնել են Ռուսաստանում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ուկրաինայի հետ բանակցելու համար պետք է սպասել գործող նախագահ Զելենսկու դիրքորոշման փոփոխությանը կամ Ուկրաինայի նոր նախագահ ունենալուն, որը կփոխի դիրքորոշումը՝ ի շահ ուկրաինացի ժողովրդի:

Loading...