18:40   05-10-2022
Image Description
Արցախում շինարարության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 10 տոկոսով
Թողնել մեկնաբանություն

 Ընթացիկ տարվա 8 ամսվա տվյալներով Արցախում  կատարվել է 40 միլիարդ 539,5 մլն դրամի շինարա­րութ­յուն, որը  նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճել է 10 տոկոսով:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Վիճակագրության պետական խորհրդի անդամ Սուսաննա Հարությունյանը:

«Իրականացված շինարարության  50,5 տոկոսը ֆինանսավորվել է պետական բյուջեի միջոցներով,  24,8 տոկոսը մարդասիրական օգնության 21,3 տոկոսը՝ կազմակերպությունների»,-մանրամասնեց նա՝ հավելելով, որ ըստ տնտեսական գործունեության տեսակների շինարարության 45 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 15,8 տոկոսը՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, և 19,6 տոկոսը՝ փոխադրումների ու պահեստային տնտեսության ոլորտներին:

Loading...