18:49   05-10-2022
Image Description
Դեսպան Կոպիրկինը շահարկում է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանը «շրջվում» է Հայաստանից
Թողնել մեկնաբանություն

Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շահարկումներ է անվանել այն պնդումները, թե իբր Ռուսաստանը «երես է թեքում» Հայաստանից և Հարավային Կովկասից, հաղորդում է РИА Новости-ն։

Պատասխանելով հինգշաբթի Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հնարավոր հանդիպման մասին լրագրողների հարցին՝ ՌԴ դեսպանը նշել է, որ Ռուսաստանը միշտ սատարում է հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Մենք աջակցում ենք բոլոր քայլերին, բոլոր գործընթացներին, որոնք կապահովեն խաղաղությունը, կկանխեն բռնության դրսևորումը, ուժի կիրառումը, էսկալացիան և հիմք կդնեն տարածաշրջանի իսկապես անվտանգ, խաղաղ զարգացմանը: Մեզ համար շատ կարևոր է, որ այս տարածաշրջանը լինի խաղաղ, անվտանգ, ներդրում ունենա տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներում: Ռուսաստանի համար դա շատ կարևոր է, կենսական նշանակություն ունի: Մենք հարևաններ ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ, հետևաբար ցանկացած հայտարարություն, թե Ռուսաստանը շրջվում է տարածաշրջանից, թե Ռուսաստանը Հայաստանից երես է թեքում, ոչ այլ ինչ է, քան շահարկում, և ես դա հայտարարում եմ պաշտոնապես և հաստատակամ»,- ասել է դեսպանը։

Loading...