19:44   05-10-2022
Image Description
ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ
Թողնել մեկնաբանություն

Չեխիան, որն այս տարի նախագահում է ԵՄ-ն, հայտարարել է Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթի համաձայնագրի մասին։ Այդ մասին գրում է Reuters-ը։

«ԵՄ դեսպանները քաղաքական համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ: Սա կառույցի խիստ պատասխանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ուկրաինական տարածքների անօրինական բռնակցմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ի թիվս այլ հարցերի, եվրոպական երկրները պայմանավորվել են ռուսական նավթի գնային առաստաղ սահմանել։ Եթե ​​այն խախտվի, ապա դրա տեղափոխումը երրորդ երկրներ կարգելվի։ Բացի այդ, սահմանափակումները ենթադրում են որոշակի տեսակի պողպատե արտադրանքների, պլաստմասսաների և քիմիական նյութերի ներմուծման արգելք:

Loading...