19:50   05-10-2022
Image Description
ԵՏՀ կոլեգիայի նախագահը և ՌԴ ԱԳ նախարարը քննարկել են ԵԱՏՄ-ի միջազգային գործունեությանը վերաբերող հարցեր
Թողնել մեկնաբանություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են ԵԱՏՄ-ի միջազգային գործունեությանը վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպման ընթացքում խոսվել է երրորդ երկրների և միջազգային միավորումների հետ ԵԱՏՄ-ի փոխգործակցության մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ համագործակցության հեռանկարներին ԱՊՀ-ի, Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի պետությունների հետ:

Կողմերը նշել են բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացում ԵԱՏՄ-ի ՝ որպես մեծ Եվրասիական գործընկերության ինտեգրացիոն եզրագծի կենտրոններից մեկի դիրքավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունավետությունը:

Առանձին ուշադրություն է դարձվել միջազգային ասպարեզում ԵԱՏՄ-ի տեղեկատվական դիրքավորմանը, ինչպես նաև երիտասարդության հետ աշխատանքի հարցերին:

Միխայիլ Մյասնիկովիչը և Սերգեյ Լավրովը պայմանավորվել են պահպանել ինտեգրացիոն օրակարգի հետագա աշխատանքային շփումները:

Loading...