09:54   06-10-2022
Image Description
Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ևս 625 մլն դոլարի ռազմական օգնություն․ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն արձագանքել է
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 625 միլիոն դոլարի չափով հերթական ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցի մասին։

Ըստ հաղորդագրության՝ փաթեթը կներառի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային համակարգեր և սպառազինություն, զրահամեքենաներ։ ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի «աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում այնքան, որքան դա հարկավոր լինի»։

Արձագանքելով այս որոշմանը՝ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Կիևին ծանր սպառազինություն մատակարարելով Վաշինգտոնն ամրագրում է իր կարգավիճակը՝ որպես հակամարտության մասնակից, իսկ Մոսկվան դա համարում է անմիջական սպառնալիք իր ռազմավարական շահերին։

Loading...