10:19   06-10-2022
Image Description
Չեխիայի կառավարությունը ճանապարհ է հարթել էլեկտրաէներգիայի եւ գազի գնի սահմանափակումների համար
Թողնել մեկնաբանություն

Չեխիայի կառավարությունը ճանապարհ է հարթել 2023 թվականին էլեկտրաէներգիայի եւ գազի գնի սահմանափակումների համար, հաղորդում է Reuters-ը։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի խոսքով՝ 2023 թվականին չեխական սահմանաչափերը կսահմանվեն մեկ կվտ/ժ համար 6 կրոնի (0,24 դոլար) մակարդակում։

Սահմանափակումները, որոնք առաջին անգամ համաձայնեցվել են կառավարության կողմից անցյալ ամիս, վերաբերում են նաեւ հանրային հաստատություններին, ինչպիսիք են հիվանդանոցները կամ դպրոցները:

Անցյալ ամիս կառավարությունը համաձայնել է 30 միլիարդ կրոնի չափով  օգնության փաթեթ տրամադրել ավելի մեծ ընկերություններին, եւս 30 միլիարդը կտրամադրվի փոքր ընկերություններին:

Loading...