16:35   11-10-2022
Պահանջվող գինը բարձր է, բայց արդյո՞ք պատերազմ սկսելը ավելի թանկ չի արժենա. «Քաղաքական գործակից»
Թողնել մեկնաբանություն

Արցախի հարցը փակված է: Այս մասին Ալիևը պնդում էր թե՛ մինչ պատերազմը, թե՛ դրանից հետո: Այսօր էլ նա հորդորում է երրորդ երկրներին չփորձել միջամտել իր և այլ երկրների հարաբերություններին: Նրա հաջորդական կոշտ հայտարարությունները կարող են հանգեցնել ինքնորոշման խնդրի բարձրացման: Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ խնդիրը միայն նրանում չէ, որ իրավիճակը Ալիևի համար նպաստավոր է: Կա նաև հստակ գիտակցում, որ աշխարհի կենտրոնների համար ՀՀ-ն այլևս մեծ կշիռ չունի: Դավիթ Խաժակյանը նշում է՝ Բաքուն Հայաստանից փորձում է այնպիսի քաղաքական ձևակերպում կորզել, որից հետո ռուս խաղաղապահը կմնա միակ խոչընդոտը: Սա Ադրբեջանի տեսանկյունից միքայլանի խաղ չէ: Ամեն դեպքում այստեղ առանցքում մեր դիրքորոշումն է:

Loading...