18:10   12-10-2022
«Այլ կերպ». խաղի հիմքում նաև լեզվապահպանությունն է. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

2014 թվականին հիմնադրվեց Այլ կերպ խաղը: Այդ ժամանակ, կարելի է ասել, որ շուկայում այն եզակի էր: Խաղի մեջ համատեղված են հայկականն ու ինտելեկտուալը: Հաջողությունները շատ սպասված էին, բայց իրական շարժառիթը՝ խաղը ընդլայնելու, տեսականին ավելացնելու ու տարբեր համագործակցություններսկսելու մտքերն էին: Սկզբում խաղի թիրախում երիտասարդներն էին, բայց երբ համահիմնադիրները մայր դարձան, արդեն իրենց երեխաների համար նոր տեսականի ստեղծելու խնդիր առաջացավ: Այսօր մանկական բաժինը, կարծես, կարևորագույն տեղում է:

Loading...