Թուրքերի, իսկ ավելի ճիշտ նրանց նախահայրերի՝ օղուզների մասին ավանդությունները շատ են: «Գորգուդ պապի գիրք» կոչվող էպոսի երեք բնօրինակ կա: Մասնագետների խոսքով սրանք բանավոր հերոսապատումներ են, որոնք գրի են առնվել: Այն գրված է շատ պարզ և հասարակ լեզվով, նույնիսկ ադրբեջաներեն է հիշեցնում: Թվագրվում է մոտավորապես 14-15-րդ դարերին: Բնօրինակներից մեկում 12 պատմություն կա, որտեղ առանցքային հերոսը Գորգուտ անունով պապն է, իմաստուն ծերունի, ով հաշտեցնում է բոլորին: Իրադարձությունները տեղի են ունենում Տիգրիսի և Արաքսի միջև ընկած հատվածում: Պատմություններից մեկում մինչև անգամ Տրապիզոնի տարածքն է նկարագրվում:
Մեկ այլ էպոսում էլ՝ «էրգենեքոն», պատմվում է օղուզների ծագումնաբանության մասին: Էգ գորշ գայլը փախցնում է երեխային ումից հետո երեխաներ է ունենում:
«Գորգուտ պապի գիրքը» , «Քյօռoղլի», «էրգենեքոն»: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ներկայացնում է թուրքական բանահյուսությունները, այս անգամ խոսելով Էպոսների մասին: