Չնայած բազմաթիվ խնդիրներին, Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի՝ վստահ է Էմիլ Գևորգյանը, ով գյուղատնտեսության ոլորտի միջազգային փորձագետ է: Սակայն 20 տարվա դեգրադացիայից հետո ոլորտն առանց պետության ուժեղ ձեռքի չի կարողանա ոտքի կանգնել: Ինչպե՞ս պետք է զարգանա գյուղատնտեսությունը Հայաստանում, որպեսզի այն լինի տնտեսապես արդյունավետ, չվնասի շրջակա միջավայրն ու լինի մարդակենտրոն: «Հայաստան. մեծ վերագործարկում» հաղորդաշարի հեղինակ Վարազդատ Կարապետյանը հյուրընկալել է գյուղատնտեսության ոլորտում միջազգային փորձագետ Էմիլ Գևորգյանին: