17:00   27-06-2019
Այսուհետ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ, ու հենց սա է հեղափոխության արժեքային հիմքը. «Հայաստան. մեծ վերագործարկում»
Թողնել մեկնաբանություն

Մեր երկրում համակարգը կառուցված է այնպես, որ մարդը դիտարկվում է որպես միջոց, այլ ոչ նպատակ: Երեխային ընկալում ենք իբրևմի սրվակ, որի մեջ պետք է լցնել ինֆորմացիա, երեխան պետք է մեծանա և դառնա փող աշխատելու ռեսուրս: Հիմա՝ հեղափոխությունից հետո, երկրի առաջին դեմքի մակարդակով այլ որակի հայտարարություններ են արվում, ասվում է, որ մարդն արժեք է, նպատակ և չպետք է լինի ռեսուրս: Սակայն ռեսուրս լինելու գաղափարը շատ խորն է նստած մեր մեջ, մենք այդպես ենք դաստիարակվել: Հաջողելու համար, մենք հիմա պետք է որպես կարևորագույն արժեք ֆիքսենք այս գաղափարը ու դրա հիմքով կառուցենք մեր ապագան:
«Հայաստան. մեծ վերագործարկում» հաղորդաշարի հեղինակ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հյուրընկալել է միջազգային փորձագետ Վահե Հովհաննիսյանին:

Loading...