13:13   20-10-2022
18 անվճար հնարավորություն Հայաստանի երիտասարդների համար ԷՐԱԶՄՈՒՍ+
Թողնել մեկնաբանություն

Բաց մի թողեք. 18 անվճար հնարավորություն Հայաստանի

երիտասարդների համար

Ուսանողների համար

ԷՐԱԶՄՈՒՍ+

ԵՄ-ն ուսման լայն հնարավորություններ է առաջարկում «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի

միջոցով, այդ թվում՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի

ուսանողների փոխանակումներ եվրոպական համալսարաններում։ Փոխանակումները

կազմում են ձեր օգտված ծրագրի մաս են կազմում և կարող են տևել մեկ կիսամյակից

մինչև մեկ տարի: Ձեր կրած ծախսերը ևս ծածկվում են: Դուք կարող եք նաև դիմել

«ԷՐԱԶՄՈՒՍ+» կրթաթոշակի՝ եվրոպական լավագույն համալսարաններում

մագիստրոսի կոչում ստանալու համար:

Փոխանակումների համար այցելեք ձեր համալսարանի միջազգային

հարաբերությունների բաժին. այնտեղ ձեզ կպատմեն, թե ձեր առարկայի հետ

կապված ինչ հնարավորություններ կան և կօգնեն դիմել:

Մագիստրատուրայի համար անհրաժեշտ է ծանոթանալ «ԷՐԱԶՄՈՒՍ ՄՈՒՆԴՈՒՍ» համատեղ

մագիստրոսական ծրագրերի կատալոգին, որտեղ թվարկված են գալիք ուսումնական տարում

«ԷՐԱԶՄՈՒՍ» կրթաթոշակներ առաջարկող դասընթացները (ներկայումս նշված է 163

դասընթաց), այնուհետև կապ հաստատեք համալսարանի հետ՝ դասընթացի և

կրթաթոշակի համար դիմելու նպատակով։

Հայաստանում «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի ազգային գրասենյակը պատրաստ է օգնել ձեզ

ցանկացած տեղեկատվության հարցում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող

եք այցելել նրանց վեբկայք, հետևել նրանց ֆեյսբուքյան էջին, գրել նրանց

[email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 91 216258

հեռախոսահամարով։

Եվրոպայի քոլեջի կրթաթոշակներ

Եվրոպայի քոլեջը մեծ թվով հետբուհական կրթության կրթաթոշակներ է առաջարկում

Հայաստանի և Եվրոպական հարևանության քաղաքականության այլ երկրների

բուհերի շրջանավարտներին: Արևելյան գործընկերության երկրների ուսանողների

համար էլ հասանելի են կրթաթոշակներ, որոնք ֆինանսավորվում են «EU4Youth»

ծրագրի կողմից: 2023-2024 ուսումնական տարվա համար հայտերի ընդունումը

կմեկնարկի 2022 թվականի հոկտեմբերին և կավարտվի 2023 թվականի հունվարի

կեսերին: Դուք կարող եք նախապես գրանցվել coleuropenatolin.eu կայքում՝

հայտերի ընդունման մեկնարկի մասին հիշեցում ստանալու համար:

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական,

կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում է Հայաստանի,

Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների

ու Միացյալ Թագավորության երիտասարդներին և բարեկամության կամուրջներ է

կառուցում նրանց միջև։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արևելյան գործընկեր

երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ներկայացնել այդ

համագործակցության շոշափելի արդյունքները և նպաստել տարբեր թեմաների շուրջ


քաղաքական երկխոսությանը։ Ներկայումս ակտիվ գործող դեսպանների թիվն

անցնում է 500-ը, նրանք ներկայացնում են ավելի քան 34 տարբեր ազգություններ։

Նրանցից 95-ը Հայաստանից են (սեղմեք այստեղ՝ նրանց ծանոթանալու համար):

Ցանցը բաց է 16-ից 26 տարեկան երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են

հանրային դիվանագիտությամբ և իրազեկման աշխատանքներով: Հայտերի ընդունումը

տեղի է ունենում ամեն տարի, սովորաբար՝ աշնանը:


Քաղաքացիական ակտիվիստների, երիտասարդ առաջնորդների և

կամավորների համար

«ԷՐԱԶՄՈՒՍ+» երիտասարդական փոխանակումներ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ը միայն ուսանողների համար չէ: Վերջին տարիներին Հայաստանից

հազարավոր երիտասարդներ և երիտասարդական աշխատողներ են մասնակցել

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ի համատեղ երիտասարդական նախագծերին (փոխանակումներ,

դասընթացներ, քաղաքականության շուրջ բանավեճեր, կամավորություն):

«ԷՐԱԶՄՈՒՍ+» երիտասարդական փոխանակումները բաց են 13-ից 30 տարեկան բոլոր

ցանկացողների համար և տևում են 5-ից 21 օր: Այս փոխանակումները տեղի են

ունենում երիտասարդական կազմակերպությունների միջոցով, իսկ դրանց

ուղղակիորեն որպես անհատ դիմելն անհնար է: Լրացուցիչ տեղեկությունների համար

կապվեք Հայաստանում «ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն» ծրագրի տեղեկատվական

կենտրոնի հետ՝ այցելելով նրանց վեբկայք կամ ֆեյսբուքյան էջ, զանգահարելով +374 94

525254 հեռախոսահամարով, կամ գրելով [email protected] էլ. փոստի

հասցեին։

Եվրոպական կամավորական կորպուս

Արտերկրում փորձ ձեռք բերելու եղանակներից մեկը Եվրոպական համերաշխության

կորպուսի միջոցով կամավորական աշխատանքն է: Սա տարբեր մշակույթներ

ճանաչելու և նոր ընկերներ ձեռք բերելու յուրօրինակ միջոց է, որը միաժամանակ

հնարավորություն է տալիս օգնել ուրիշներին և ձեռք բերել նոր հմտություններ: Դուք

պետք է լինեք 17-ից 30 տարեկան և պատրաստ լինեք արտերկրում անցկացնել երկու

շաբաթից մինչև 12 ամիս: Կամավորական ծրագրերը կարող են իրականացվել

Եվրամիության կամ նրա գործընկեր երկրներից ցանկացածում, ինչպես նաև այնպիսի

ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, երիտասարդությունը, սպորտը, երեխաները,

մշակութային ժառանգությունը, արվեստը, կենդանիների պաշտպանությունը կամ

շրջակա միջավայրը: Դիմելու ընթացակարգին և կամավորության հարյուրավոր

հնարավորություններին ծանոթացե՛ք Եվրոպական համերաշխության կորպուսի պորտալում:

Քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ

ԵՄ-ը Հայաստանի և Արևելյան գործընկերության մյուս երկրների քաղաքացիական

հասարակության երիտասարդ առաջնորդներին ու ակտիվիստներին աջակցում է «ԱլԳ

քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ» ծրագրի միջոցով: Ամեն տարի ծրագիրն օգնում

է քաղաքացիական հասարակության 20 ակտիվիստների՝ իրենց համայնքներում

դրական սոցիալական փոփոխությունների հասնելու ջանքերին՝ առաջարկելով

հարմարեցված ուսուցում, 5000 եվրո դրամաշնորհներ և գործնական կապերի

ընդլայնման հնարավորությունների հասանելիություն: 2017 թվականին ծրագրի

մեկնարկից ի վեր ընտրված մասնակիցների և նրանց հետաքրքրության ոլորտների


մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայտերի ընդունումը, որը ներկայումս

բաց է մինչև հոկտեմբերի 15-ը, սովորաբար տեղի է ունենում ամեն տարի աշնանը:

Թարմացումներին հետևեք այստեղ:

EU4Youth-ի շրջանավարտների ցանց

«EU4Youth»-ի շրջանավարտների ցանցը միավորում է «ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն և

Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի, EU4Youth-ի դրամաշնորհային

նախագծերի, «Երիատասարդ եվրոպական դեսպաններ» ցանցի, ինչպես նաև

Արևելյան գործընկերության երիտասարդներին ուղղված այլ տարածաշրջանային

ծրագրերի երիտասարդ (18-30 տարեկան) շահառուներին: Ցանցը շրջանավարտներին

հնարավորություն է ընձեռում կապ հաստատել Հայաստանի անապահով

երիտասարդների հետ ու աջակցել նրանց իրենց համայնքներում ավելի ակտիվ

դառնալու և ԵՄ շարժունակության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու հարցերում:

Դիմումների ընդունումը տեղի է ունենում տարին մեկ անգամ, սովորաբար՝ աշնանը,

յուրաքանչյուր երկրից ընտրվում է մինչև 15 շրջանավարտ՝ 10 ամսով ծրագրին

մասնակցելու համար:

Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝

այսօր և վաղը

Այս ծրագիրն աջակցում է սակավ հնարավորություններ ունեցող 13-ից 29 տարեկան

երիտասարդներին, հատկապես նրանց, ովքեր բնակվում են Գյումրի, Ամասիա,

Թալին, Երևան, Վարդենիս, Ճամբարակ և Վանաձոր համայնքներում: Ծրագիրն ակտիվ

է նշված համայնքների դպրոցներում, որտեղ հիմնել է բանավեճի ակումբներ և

աշխատում է աշակերտական խորհուրդների հետ, ինչպես նաև ստեղծել է շուրջ 100

երիտասարդների համախմբող վեց «ՍՔԱՅ» ակումբ՝ համայնքային խնդիրները

բացահայտելու, համայնքային ծառայության և սոցիալական ձեռներեցության

նախագծերի մասին մտքեր փոխանակելու, այդպիսիք պլանավորելու և

իրականացնելու նպատակով։

Դեռևս դպրոցում սովորողների համար

«ԷՐԱԶՄՈՒՍ+» երիտասարդական փոխանակումներ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ը միայն ուսանողների համար չէ: Ծրագիրը նաև առաջարկում է

երիտասարդական փոխանակումներ, որոնք բաց են բոլոր 13-ից 30 տարեկանների համար:

Գործողությունները կարող են ներառել սեմինարներ, վարժանքներ, բանավեճեր,

դերախաղեր, բացօթյա գործողություններ և այլն: Այս փոխանակումները

կազմակերպվում են երիտասարդական կազմակերպությունների միջոցով, իսկ դրանց

ուղղակիորեն՝ որպես անհատ դիմելն անհնար է: Լրացուցիչ տեղեկությունների

համար կապվեք Հայաստանում «ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն» ծրագրի

տեղեկատվական կենտրոնի հետ՝ այցելելով նրանց վեբկայք կամ ֆեյսբուքյան էջ,

զանգահարելով +374 94 525254 հեռախոսահամարով, կամ գրելով

[email protected] էլ. փոստի հասցեին։

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց

Թբիլիսիում գտնվող Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցն Արևելյան

գործընկերության բոլոր վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանի աշակերտներին

առաջարկում է երկամյա միջազգային բակալավրիատի ծրագիր՝ Եվրոպական


միության կողմից վճարվող ամբողջական կրթաթոշակներով, ներառյալ վճարների,

կեցության և արձակուրդներին տուն ճանապարհորդելու հետ կապված ծախսերը:

Տեղերը սահմանափակ են՝ տարեկան ընդամենը 35-ը, ուստի դիմելու համար պետք է

բավարարեք որոշակի պայմանների և անցնեք մրցութային գործընթացով: 2018

թվականին ծրագրի մեկնարկից ի վեր դպրոցում ուսանելու համար կրթաթոշակ է

ստացել 145 աշակերտ, ովքեր այն ավարտել ու ստացել են ՄԲ դիպլոմ և շարունակել

իրենց ուսումն աշխարհի լավագույն համալսարաններում: Ուսանողների հաջորդ

խումբը կհավաքագրվի 2023-2025 թթ. ՄԲ ծրագրին միանալու նպատակով:

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

«Երիտասարդ եվրոպացի դեսպաններ» նախաձեռնությունը բաց է 16 տարեկանից բարձր

երիտասարդների համար, այնպես որ, եթե դուք հետաքրքրված եք Եվրոպայով և նրա

արժեքներով, ցանկանում եք ձեռք բերել նոր հմտություններ և ընկերներ, ապա կարող

եք դիմել և միանալ այս ցանցին, որը համախմբում է ավելի քան 500 երիտասարդների

Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և

ԵՄ անդամ երկրներից ու Միացյալ Թագավորությունից: Նկատի ունեցեք, որ 16-17

տարեկան թեկնածուները կարող են մասնակցել նախաձեռնության առցանց

գործունեությանը և իրենց երկրներում տեղական գործողություններին, բայց ոչ

միջազգային ճանապարհորդություններին: Հայտերի ընդունումը տեղի է ունենում ամեն

տարի, սովորաբար՝ աշնանը:

Պրակտիկայի հնարավորություններ և դասընթացներ

ԷՐԱԶՄՈՒՍ+ պրակտիկայի հնարավորություններ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ն աջակցում է բակալավրիատի, մագիստրատուրայի և

դոկտորանտուրայի ուսանողների, ինչպես նաև նորաթուխ շրջանավարտների

(ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) աշխատանքի տեղավորմանը և պրակտիկային

արտերկրում: Բայց ձեր պրակտիկան պետք է համապատասխանի ձեր կրթական

աստիճանին և, հնարավորության դեպքում, ինտեգրված լինի ձեր ուսումնական

ծրագրի հետ, ուստի եղած հնարավորությունները ստուգեք ձեր համալսարանի հետ:

Պրակտիկան կարող է տևել 2 ամսից մինչև 12 ամիս, իսկ ձեր ծախսերը հոգալու

համար հասանելի են «ԷՐԱԶՄՈՒՍ+» դրամաշնորհներ։

Արտերկրում պրակտիկան կամ ուսումը նաև հասանելի են, եթե դուք ներկայումս

ընդգրկված եք մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում: Արտերկրում ձեզ

կտեղավորեն կա՛մ աշխատավայրում, կա՛մ մեկ այլ ՄԿՈՒ հաստատությունում՝

աշխատանքի վրա հիմնված ուսուցման ժամանակաշրջաններով՝ որպես ձեր ուսման

մաս: Պարզելու համար, թե արդյոք այդ հնարավորությունները հասանելի են ձեզ,

կապվեք ՄԿՈՒ հաստատության հետ։

«Blue Book» պրակտիկայի ծրագիր

Տարին երկու անգամ ԵՄ-ն առաջարկում է հնգամսյա վճարովի պրակտիկա

Եվրոպական հանձնաժողովում, նրա ծառայություններում և գործակալություններում,

որոնք հիմնականում տեղակայված են Բրյուսելում, բայց նաև՝ Լյուքսեմբուրգում և

Եվրոպական միության այլ քաղաքներում: Այս հնարավորությունը գործում է

հիմնականում ԵՄ քաղաքացիների համար, սակայն սահմանափակ թվով տեղեր են

հատկացված նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին: Դուք կարող

եք դիմել, եթե ցանկացած մասնագիտության շրջանավարտ եք, չունեք ԵՄ


հաստատությունում, մարմնում, գործակալությունում կամ պատվիրակությունում

աշխատելու ավելի քան վեց շաբաթվա աշխատանքային փորձ և վարժ տիրապետում

եք անգլերենին, գերմաներենին կամ ֆրանսերենին: Իմացեք ավելին։

Շումանի անվան պրակտիկայի հնարավորություն Եվրոպական

խորհրդարանում

Տարին երկու անգամ Եվրոպական խորհրդարանն իր քարտուղարության շրջանակում

առաջարկում է պրակտիկայի տարբեր հնարավորություններ, այդ թվում՝ Եվրոպական

միության անդամ չհանդիսացող երկրներից դիմորդների համար: Պրակտիկայի

տևողությունը հինգ ամիս է, որին կարող է մասնակցել 18 տարեկանից բարձր

յուրաքանչյուր ոք, ով ունի համալսարանական կրթություն և դիպլոմ: Շումանի

անվան պրակտիկայի նպատակն է նպաստել մասնակիցների եվրոպական

կրթությանն ու մասնագիտական ուսուցմանը, ինչպես նաև պատկերացում փոխանցել

Եվրոպական խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ: Դիմելու վերջնաժամկետներն

են ամեն տարի մայիսի վերջին և հոկտեմբերին: Անցե՛ք այս հղումով՝ ավելին իմանալու

համար:


Երիտասարդ մասնագետների համար

ԷՐԱԶՄՈՒՍ երիտասարդ ձեռներեցների համար

Երիտասարդ հայ ձեռներեցները կարող են միանալ «ԷՐԱԶՄՈՒՍ երիտասարդ ձեռներեցների

համար» ծրագրին, որը բաց է բոլոր նրանց համար, ովքեր նախատեսում են բիզնես

հիմնել կամ դա արել են վերջին երեք տարվա ընթացքում: Ծրագիրն ուղղված է

օգնելու սկսնակ ձեռներեցներին վերապատրաստվել Եվրոպական միության երկրների

ձեռնարկատիրություններից մեկում` փոքր և միջին ձեռնարկությունները

կառավարելու համապատասխան հմտություններ ձեռք բերելու նպատակով։ ԵՄ-ն

հոգում է փոխանակման ծախսերի 75%-ը, իսկ 25%-ը՝ ինքը՝ ձեռնարկատերը: Անցե՛ք այս

հղումով՝ Հայաստանին վերաբերող կոնտակտային տեղեկատվության համար:

Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում

Եթե մտածում եք զբոսաշրջության կամ տեխնոլոգիաների ոլորտում նոր ընկերություն

ստեղծելու մասին կամ պարզապես խանդավառորեն հետաքրքրված եք

զբոսաշրջության և տեխնոլոգիական թեմաներով, ծանոթացեք EU4Business-ի

«Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի

շրջանակներում առկա հնարավորություններին, որն առաջարկում է 5000 եվրոյից

մինչև 50,000 եվրո դրամաշնորհներ, ինչպես նաև խորհրդատվություն,

միջոցառումներ և գործնական կապերի զարգացման հնարավորություններ: Այցելեք

ծրագրի կայքէջ՝ սպասվող հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Բուհերի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված

հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց համարվող ԵՄ ԹՈՒՄՈ

համալիրը կմիավորի գործընկերներին՝ հաղթահարելու Հայաստանի բարձրագույն

կրթության և արդյունաբերության միջև անջրպետը՝ միմյանց կապելով

ուսանողներին, հետազոտողներին ու մասնագետներին՝ միաժամանակ խթանելով


նորարարությունը և ձեռներեցությունը։ Դուք արդեն կարող եք դիմել ԹՈՒՄՈ

լաբորատորիաներ, որը 18 տարեկանից բարձր երիտասարդ մասնագետների և

համալսարանականների համար անվճար կրթական ծրագիր է և աջակցում է նոր

թվային դարաշրջանը ձևավորող տեխնոլոգիաներն ու թեմաներն ուսումնասիրող

համագործակցային նախագծերին, ինչպես նաև ապագա ծրագրավողորղներ

պատրաստող «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոց:

EU4Business (ԵՄ-ը՝ բիզնեսի համար)

Եթե դուք հիմնում եք կամ ունեք փոքր բիզնես, «EU4Business» նախաձեռնությունը ձեզ

առաջարկում է վարկերի և դրամաշնորհների լայն ընտրանի՝ կախված ձեր բիզնեսի տեսակից

և չափից, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ, որոնք կօգնեն ձեր բիզնեսը

տեղափոխել զարգացման հաջորդ մակարդակ։ Այցելեք EU4Business-ի կայքէջ և

ամբողջական տեղեկատվություն ստացեք գործընկեր բանկերի ու այն ծրագրերի

մասին, որոնց կարող եք դիմել, ինչպես նաև ծանոթացեք հաջողակ շահառուների

օրինակներին։

Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման

ԵՄ-ն աջակցում է հմտությունների զարգացմանը և ձեռնարկատիրությանը Կապան,

Դիլիջան և Իջևան համայնքներում, որոնք ընտրվել են «Համայնքի ղեկավարներ՝ հանուն

տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում երեք պիլոտային ծրագրեր

իրականացնելու համար.

● Կապան. քաղաքի պատմական երկաթուղային կայարանում ստեղծվում է

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ 12-18 տարեկան երեխաների համար

նախատեսված անվճար կրթական համալիր, որը մասնագիտացած է

մշակումների և տեխնոլոգիաների ոլորտում: Վերանորոգման աշխատանքները

նախատեսվում է ավարտել 2023 թվականին, բայց մինչ այդ դասընթացները

հասանելի են Կապանի Թումո տուփում։

● Դիլիջան. խորհրդային շրջանի լքված կարի ֆաբրիկան կվերածվի

ձեռնարկությունների և անհատների համար ժամանակակից

բազմաֆունկցիոնալ տարածքի՝ Դիլիջանի քաղաքապետարանի, IDeA

հիմնադրամի, Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամի և Դիլիջանի

համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ:

● Իջևան. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ՝

UATE-ի և COWO-ի հետ համագործակցությամբ ստեղծվել է «ԻննոԻջևան»

հարթակը, որտեղ տեղակայվել են նոր «Արմաթ» ինժեներական

լաբորատորիան, «Իրական դպրոց»-ը, որը մասնագիտական

հնարավորություններ է առաջարկում վերապատրաստումների, աշխատանքի

վրա հիմնված ուսուցման և «կոշտ» ու «փափուկ» հմտությունների

զարգացման միջոցով, ինչպես նաև բիզնեսի և անհատների համար համատեղ

համատեղ աշխատանքային տարածք։

EU4Youth (ԵՄ-ը՝ երիտասարդների համար)

«EU4Youth» ծրագիրը շուտով կմեկնարկի մի շարք նախագծեր, որոնք ուղղված կլինեն

հատկապես անապահով համայնքներում երիտասարդների շրջանում թվային

հմտությունների զարգացմանը, ինչպես նաև սոցիալական ձեռներեցության և

կարիերայի կառավարման հմտությունների զարգացմանը՝ կապված կանաչ և թվային

տնտեսություններում երիտասարդական ձեռներեցության խթանման հետ:


«EU4Youth»-ի նախագծերի նախորդ ալիքի շրջանակներում միայն 2021 թվականին

Հայաստանում իրականացվել է հմտությունների զարգացման շուրջ 300 միջոցառում,

երիտասարդները ստացել են աշխատանքային փորձ աշկերտության և պրակտիկայի

միջոցով, մյուսները ստացել են դրամաշնորհներ իրենց բիզնես գաղափարների

իրականացման համար, մինչդեռ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում հիմնվել է

գյուղական նորարարությունների գիտելիքի երեք կենտրոն, որոնք մինչ օրս

երիտասարդներին ապահովում են ինտերնետ հասանելիությամբ, ուսուցմամբ և

հմտությունների զարգացմամբ։ Համայնքային ծրագրերն աջակցում են նաև

անապահով երիտասարդներին, ինչպիսին Արագածոտնի մարզի եզդի փոքրամասնությունը:

Հետևեք EU4Youth-ի կայքէջին՝ առաջիկա հնարավորությունների մասին

տեղեկանալու համար:


Որպես ոգեշնչում

Հարյուրավոր հայ երիտասարդներ պատրաստ են ձեզ ոգեշնչել և նոր գաղափարներ

տալ։

Դավիթը «ԷՐԱԶՄՈՒՍ+»-ի երկու փոխանակումների է մասնակցել Իտալիայում՝ որպես

սննդի անվտանգության գծով դոկտոր, գիտաշխատող: Այժմ նա ՀՀ ԳԱԱ

Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի

գնահատման կենտրոնի ղեկավարն է։

Ռազմիկը եղել է երիտասարդ եվրոպական դեսպան։ Այժմ նա՝ որպես EU4Youth-ի

շրջանավարտ, Արագածոտնի լեռնային գոտիներում գտնվող իր գյուղի

երիտասարդներին օգնում է օգտվել այն հնարավորություններից, որոնցից նա

այդքան օգուտ է քաղել:

Լիլիթը շահել է Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի կրթաթոշակ և

այժմ Ֆրանսիայում ավիատիեզերական ճարտարագիտություն է ուսանում:

Սամվելը վերապատրաստվել է «EU4Youth» ծրագրի շրջանակներում, որպեսզի

զարգացնի Տավուշի մարզում բնական և էկոլոգիապես մաքուր արտադրանք

արտադրող իր սոցիալական ձեռնարկությունը, և այժմ հայկական մեղր է վաճառում

Դուբայում:

Իջևանից Արմանը EU4Youth-ի տրամադրած ֆինանսավորման և վերապատրաստման

շնորհիվ նորարարական բիզնես է մշակել լեռնային զբոսաշրջության ոլորտում։

Զոյան մարքեթինգ և սոցիալական մեդիայի կառավարում է սովորել «Համայնքի

ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում

ստեղծված Սևանի նորարարական բիզնես կենտրոնում:

Loading...