Krisp-ը հայկական է, բայց իր մրցակիցներին կարելի է գտնել աշխարհի տարբեր ծայրերում` Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ճապոնիա...: Սա ընկերության այն օրինակն է, որի հիմքում մեծմասամբ գիտնականներն են: Փաստերի համադրությունը բերում է այն կետին, որ հաճախ ամենաեկամտաբեր բիզնեսների հիմքում հենց գիտնականն է, նրա գաղափարն ու ձգտումը: Այս առումով խնդիր կա փոխելու հասարակության վերաբերմունքը: Գիտնականի ստեղծած արժեքը ծառայում է պետությանն ու բիզնեսին: