Եթե մերձկասպյան թուրքերը «մարսեն իրենց կուլ տվածը», ապա մինչև առաջին ձյան ընկնելը կփորձեն բարելավել սեփական դիրքերը: Ջերմուկում, սակայն, դիրքերի ամբողջական ամրացում չեն հասցրել անել: Դժվար թե գործը չավարտած այդ ուղղությամբ կրկին սադրանքի գնան: Այլ տեղերում, սակայն, բախումները բացառել չի կարելի:
Դրա համար պետք է մեկ ամսյա հավաքները ծառայեն իրենց նպատակին: ՈՄԱ-ն դեռ հունիսին ապացուցեց, որ կարելի է անգամ յոթ օրում գրասենյակային աշխատողներին նախապատրաստել այդ ամենին:
Բայց, երբ մարդը միայն ամռանն է մասնակցում վարժանքներին հաճախ պատերազմական իրավիճակում իր համար անսպասելիորեն կարող է բացահայտել, որ ձմռանը սարերում ցուրտ է:
Դրա համար պետք է լինի երեք ուսումնական շրջան, տարբեր բնակլիմայական պայմաններին ընտելանալու համար:
Կա մեկ ուրիշ բան՝ բոլոր ռազմական սցենարները հնարավոր չէ յոթ օրվա մեջ իրականացնել:
Մեկամսյա հավաքի մասնակիցներին դիրքեր ուղարկելուց մինչև այլ հարցեր. պատմում է Վովա Վարդանովը: