Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող կանանց Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 70 կգ քաշային Անի Հովսեփյանը կպայքարի ոսկե մեդալի համար:
Կիսաեզրափակիչ մենամարտում Անին բացահայտ առավելությամբ փայլուն հաղթանակ է տարել հյուրընկալող երկրի ներկայացուցչի՝ Տամարա Ռադունովիչի նկատմամբ: Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Անի Հովսեփյանը, մրցակցին՝ հունգարացի Ռեգինա Լակոսին, հաղթել էր նոկաուտով:
Այսպիսով, Անին եզրափակիչում է և կպայքարի չեմպիոնի կոչման համար:
Ի դեպ Անի Հովսեփյանը ընտրվել է EUBC-ի գործկոմի անդամ։ Ընտրությունը կատարվել է բռնցքամարտիկների կողմից։ Տեղեկացնենք, որ գործկոմում են նաև մեկական կին և տղամարդ բռնցքամարտիկ։ Նրանք գործկոմում կբարձրացնեն բռնցքամարտիկներին վերաբերող բազմաթիվ հարցեր։