Հայաստանում կա մի քանի ներդրումային ընկերություն, որոնք ֆինանսավորում են ստարտափներին: Դրանց գտնելը հեշտ է, բայց համոզելը, որ ներդրում կատարեն հենց քո ստարտափի մեջ բավական ջանք է պահանջում: Իրականում նախքան ներդրողի մոտ գնալը ստարտափերները պետք է կատարեն բավական ծավալուն «տնային աշխատանք», որպեսզի կարողանան գրավել ներդրողի նախ ուշադրությունը, հետո՝ վստահությունը: Ի՞նչ են սպասում ներդրողները ստարտափներից, ինչպե՞ս համոզել, որ քո բիզնես-գաղափարն ամենակենսունակն է ու շահավետը: «Գործի բերումով» հաղորդաշարի այս թողարկմանը հեղինակ, «Հիմնարկ» ընկերության համահիմնադիր Ռուբեն Օսիպյանը հյուրընկալել է Business Angel Network of Armenia կազմակերպության տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանին: