Հայաստանի գիտական հանրության միակ խնդիրը զենք արտադրելը չէ: Պետություն պահելու համար գիտությունը շատ տարբեր ուղղություններով կարող է աշխատել, Ծրագրերը տարբեր են: Պետք է գնահատել ունեցածը, հստակեցնել անելիքները ու ստեղծել արդյունք: Երբ հիմքում ես դնում գիտությունը՝ արդյունքը երբեք չի հիասթափեցնում: 30 տարի մենք դա չենք արել, իսկ վնասված գիտության համար այս պահին սպասել մոնետիզացիայի, անլուրջ է: