Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը Անգլիայի Լիվերպուլ քաղաքում մասնակցում է սպորտային մարմնամարզության աշխարհի 51-րդ առաջնությանը, որը վարկանիշային առաջին մրցաշարն է Փարիզի 2024 թվականի oլիմպիական խաղերի համար:
Թիմային օլիմպիական ուղեգրեր կնվաճեն առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը: Այս հավաքականների ներկայացուցիչներն oլիմպիական խաղերին կկարողանան մասնակցել ինչպես թիմային բազմամարտում, այնպես էլ անհատական մրցաձևերում:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 5 մարզիկ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը։