Հնդկաստանը IT ոլորտում բավականին զարգացած է: Այն մեզ նման իր հույսը չի դրել միայն գերտերությունների վրա: Նա պատրաստում է իր զորքը: Հնդկաստանի լեռնային հրաձիգները տարածաշրջանում լավագույններից մեկն են: Իրենցից ոչ միայն կարելի է զենք գնել, այլև սովորել: Նրանք մեծ փորձ ունեն և մեզ նման «հանճար» չեն: Ընդհանրապես եթե դու հանճարեղ ժողովրդի զավակ չես, «գդալով» էլ կարող ես կռվել: Եթե այսօր մենք պարապելու համար մոտիվացիա չունենք, մենք պատրաստ չենք լինի կռվել անգամ գերժամանակակից զենքով:
«Հենց դուք եք ասում՝ ավտոմատի կռիվ չի, ուրեմն եկեք անօդաչուի օպերատոր դարձեք. դա էլ ենք սովորեցնում»:
Ջերմուկում իրավիճակի, իրանական զորավարժությունների, պահեստազորի դասավանդման խնդիրների և այլ ռազմական թեմաների մասին հեռավար կապով Ջերմուկից Վովա Վարդանովի հետ: