21:45   17-07-2019
Ինչի՞ց է պետք սկսել Հայաստանն ագրարայինից արդյունաբերական երկիր դարձնելու ճանապարհը. «Վերջին շանս»
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՍՄԱՐԹամեջ» միջոցառման ժամանակ, անդրադառնալով Հայաստանում դեմոգրաֆիական խնդրին, նշել է, որ Հայաստանն ագրարային երկրից պիտի վերածվի արդյունաբերական երկրի:
Վարչապետը նաև ընդգծել է այդ գործում սփյուռքի ներգրավվածության կարևորությունը: Սփյուռքի ներգրավվածության համար, սակայն, մաքսային, հարկային օրենսդրությունը պետք է պարզեցվի:
Մյուս կողմից էլ՝ կա իրավական երաշխիքների խնդիր, քանի որ Հայաստանի դատական համակարգը վստահելի չէ: Ինչի՞ց է պետք սկսել արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհը:

Loading...