Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 40-րդ տարելիցը կլրանա 2023 թվականին կլրանա տարելիցը, որի կապակցությամբ կլինեն բազմաթիվ իրադարձություններ և նախագծեր, որոնցից մեկը «Մի անգամ Երևանում» հիշատակի երեկոն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի և Հայաստանի 20 խոշոր քաղաքներում, որտեղ էլ կընտրվեն երեխաներ և ստեղծագործ երիտասարդներ՝ մասնակցելու գալա-համերգին: Միջոցառումը անցկացնելու է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը:
Այս տարվա նոյեմբերի 13-ին, ժամը 19-ին Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում կանցկացվի համերգներից առաջինը՝ ռուս հայտնի արտիստ Սերգեյ Կռիլովի, ինչպես նաև հայաստանցի երիտասարդ տաղանդների մասնակցությամբ, որոնց երգացանկում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Հանդիսատեսը կամերային մթնոլորտում շատ հետաքրքիր դրվագներ կլսի կոմպոզիտորի և դաշնակահարի, հայ ազգային մշակույթի ամենավառ ներկայացուցչի անձնական կյանքից, ինչպես նաև կբացահայտի նոր անուններ կոնսերվատորիայի ուսանողներից և ստեղծագործող երիտասարդներից։
Երեկոյի վարողն է լինելու նրա երաժշտության վաղեմի երկրպագու Սերգեյ Կռիլովը, ով սերտորեն համագործակցում է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հետ: