Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ունի բռնցքամարտի կին չեմպիոն: Այս տարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի ունեցավ Չեռոգորիայի Բուդվա քաղաքում: Այստեղ 70 կգ քաշային կարգում հանդես եկող Անի Հովսեփյանը ցույց տվեց իր քրտնաջան աշխատաքի արդյունքը:
Տարիներ առաջ Մարալիկից-Երևան ավտոճանապարհը դարձավ Անիի առօրյա ընկերը, իսկ բռնցքամարտը ՝ կենսակերպը:«Սպորտի մարդիկ» հաղորդաշարի ընթացքում Անի Հովսեփյանը պատմել է, թե ինչո՞ւ 13 տարեկան հասակում որոշեց զբավել բռնցքամարտով և ով դարձավ նրա մոտիվացիայի գլխավոր աղբյուրը: